Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

29 հուն 2021 14:15

Փախստականները, լինելով էժան աշխատուժ, ողողում են հայկական աշխատաշուկան.ՄԱԿ–ը ֆինանսավորում և աջակցում է այլազգի փախստականների ներհոսքին Հայաստան

ՄԱԿ-ը լայն թափով ֆինանսավորում և աջակցում է, որպեսզի Հայաստանում ստեղծվեն հարմար պայմաններ այլազգի փախստականների համար։


Այսպես՝ այսօր Աբովյան քաղաքում ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ֆինանսավորմամբ մեկնարկել է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի շինարարությունը։


Դանիայի միգրացիայի հարցով դեսպան Նիկոլայ Ռուգեինը նշել է, որ իր երկիրն անում է ամեն հնարավորը դեպի Դանիա միգրացիոն հոսքը դադարեցնելու համար։ Այսինքն՝ Եվրոպան սեփական տարածք միգրանտների մուտքն արգելելու համար որոշել է օգտագործել ոչ եվրոպական երկրներին՝ այնտեղ տեղափոխելով ապաստան հայցող փասխտականներին։


Հայաստանի նման փոքր երկրի համար փախստականների ներկայությունը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Նախևառաջ՝ Հայաստանում կան բազմաթիվ հնդիկներ և պակիստանցիներ, որոնց շատ փոքր թիվն է իրականում Հայաստան եկել՝ սովորելու։ Ոչ քրիստոնյա ազգերի ներկայացուցիչները նաև սպառնալիք են ազգային անվտանգության համար, նրանց վերահսկելը բավական բարդ է. վերջին տարիներին  տարբեր միջադեպերի այլազգի փախստականների մասնակցության աճ է նկատվում։


Փախստականները, լինելով էժան աշխատուժ, նաև ողողում են հայկական աշխատաշուկան՝ դուրս մղելով ավելի որակյալ, բայց փոքր-ինչ ավելի շատ վարձատրվող հայ բանվորներին։


Բացի դրանից, դատելով ներկայիս ապազգային իշխանությունների վարած հակահայկական քաղաքականությունից, սա տեղավորվում է նաև այն քայլերի շրջանակում, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից ընդդեմ հայ գյուղացու։ Այսպես՝ գյուղացին, տեսնելով պետական աջակցության բացակայությունն ու իր դեմ ուղղված քայլերը, հուսալքվում է, և ինչպես, ցավոք, արդեն ընդունված է, բռնում է «խոպանի» ճանապարհը։ Իսկ սա ձեռնտու է իշխանություններին, քանի որ այդ գյուղացիների կամ երկիրն այն պատճառներով լքածների փոխարեն կգան օտարազգիները, որոնք թքած ունեն Արցախի, Սյունիքի, ՀՀ տարածքային ամբողջականության, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, պահանջկոտ չեն, չեն բարձրացնում ազգային խնդիրներ։ Այս քաղաքականությունը տեղավորվում է նաև Արևմուտքի վարած հակահայկական, «խաղաղասիրական» քաղաքականության մեջ և միտված է  ազգային պետությունը վերջնականապես կործանելուն։  


Հայաստանում «Նոր Արշակավանի» հիմնադրումը կդառնա դանակ հայկական պետականության, հայ ազգի կոկորդին, իսկ այդ դանակը կլինի արտաքին ուժերի ձեռքում, որոնք պատեհ առիթով կօգտագործեն այն։
yerkir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր