Փնտրվում են դավաճաններ, անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում «Հրապարակ»          Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»       Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել․ «Հրապարակ»    

29 հուն 2021 14:47

Եթե հակամարտությունն ավարտվել է, ինչ կարիք կա զինվորական համազգեստ կրելու․ԱՄՆ նախկին դեսպանն Ալիևին

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուսլարիչն (1994-1997) անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ըստ որի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, և Հայաստանը պետք է որոշի իր սահմանները Ադրբեջանի հետ։


«Ալիևն ասում է, որ Հայաստանը պետք է որոշի իր սահմանները Ադրբեջանի հետ, քանի որ հակամարտությունն ավարտվել է։ Եթե Հակամարտությունն ավարտվել է, ի՞նչ կարիք կա, որ նախագահ Ալիևը կրի զինվորական համազգեստ»,-գրել է Կաուսլարիչը թվիթերում ու հրապարակել Ալիևի նկարը ռազմական համազգեստով, որով նա ելույթ էր ունեցել։


Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Ալիևը հայտարարել էր նաև, որ «պետք է լինեն խաղաղության համաձայնագրի նախապատրաստումներ», հավելելով, որ Հայաստանի զարգացման միայն մեկ ճանապարհ կա` «նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ, հրաժարվել իր տարածքային պահանջներից և ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ բառը, քանի որ  Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր չկա, ԼՂ հակամարտության հայեցակարգ չկա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր