Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

29 հուն 2021 16:16

Հստակ սխեմայով «Հայաստան» հիմնադրամի գումարները լափվեց կառավարության կողմից

«Իրականում շատ պարզ, հստակ սխեմայով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները լափվեցին կառավարության կողմից»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերության տնօրեն Ալեքսանդր Կոչուբաևը և հավելեց, որ իր ղեկավարած գրասենյակ են դիմել ամերիկաբնական սփյուռքահայերը, որոնք վրդովված են այդ փաստից:


Վերջինս անդրադարձավ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ կառավարությանը հատկացված գումարներին՝ նշելով, որ հետընտրական շրջանում բոլոր ուղղություններով՝ նաև վերոհիշյալ կոռուպցիոն սխեմայի բացահայտմամբ պետք է շարունակել իշխանական խմբավորման դեմ պայքարը:


Կոչուբաևի խոսքով՝ յուրացվել են Գլենդելի հայերի գումարները, այդ պատճառով էլ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերությունը համագործակցելու է ամերիկաբնակ փաստաբան գործընկերների և այնտեղի դատախազության ուժերի հետ:


Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք մի քանի գործողություն են պլանավորում այդ գումարների յուրացման սխեման բացահայտելու և դրանք հիմնադրամ վերադարձնելու համար:


Կոչումբաևը իշխանություններին հորդորեց օր առաջ յուրացված գումարը վերադարձնել հիմնադրամին:


Նշելով, որ առկա է յուրացման հանցակազմ՝ ասուլիսին ներկա մյուս փաստաբանը՝ Աբգար Պողոսյանն ասաց. «Նրանց վստահել են այդ գումարը և այդ սխեմայի շրջանակում փոխանցել են կառավարությանը, ինչն իրականում հափշտակության տեսակ է: Այս մասով հաղորդում ենք ներկայացնելու գլխավոր դատախազին, քանի որ նաև գործ ունենք օտար երկրի քաղաքացիների հետ, նախատեսում ենք ներգրավել նաև միջազգային իրավապահ մարմիններին»:


Նրա խոսքով՝ կարևոր է նաև հասկանալ, թե հիմնադրամը գործել է սեփական նախաձեռնությամբ, թե՞ ստիպել են, արդյոք ընդհանուր խումբ է գործել:


«Այս մասով մենք կարծում ենք, որ մի հոգու կողմից չէ կատարվել հանցագործությունը, գործ ունենք  կազմակերպված խմբի հետ»,- ասաց Աբգար Պողոսյանը:


Փաստաբան Նաիրա Հակոբյանն էլ նկատեց, որ որքան էլ կառավարությունը փորձի օրինականացնել իր գործողությունները, ամեն դեպքում իրավական տեսանկյունից կան բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ, որոնք հակասում են մեկը մյուսին:


Վերջինս հիշեց, որ կառավարությունը նվիրաբերության պայմանագիրը կնքելուց հետո ֆինանսների նախարարության միջոցով փորձեց պարզաբանում տալ, սակայն այն ավելի շատ ենթադրում է հակաիրավական գործընթաց:


«Այդ նվիրաբերության պայմանագիրը հանգեցրել է նրան, որ Համահայկական հիմնադրամին նվիրաբերություն կատարած անձինք տեղյակ չեն՝ ինչի հիման վրա իրենց տրամադրած փողի մեծ մասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը»,- հայտարարեց փաստաբանը:


Նաիրա Հակոբյանը պնդեց, որ այդ գործընթացը հակասում է ՀՀ բյուջետային համակարգի մասին, Հիմնադրամների մասին օրենքներին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կանոնադրությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր