ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

30 հուն 2021 10:32

Շեֆ, ամեն ինչ տոչնի ա, անհանգստանալու բան չունենք.Ծառուկյանին «քաշեցին».«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններում պարտություն կրած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ լուրերի, ամենից շատ զայրացած է ԲՀԿ երիտթևի ղեկավար Աշոտ Անդրեասյանի վրա, ով նախընտրական ողջ ընթացքում սոցհարցումներ է արել և Ծառուկյանին վստահեցրել․ «Շեֆ, ամեն ինչ տոչնի ա, անհանգստանալու բան չունենք»։ Ըստ այդ հարցումների, ԲՀԿ-ն ունեցել է 23 տոկոս վարկանիշ Երևանում, 30 և ավելի՝ մարզերում, ինչից էլ ԲՀԿ-ում հանգստացել են և ավելորդ ջանքեր չեն ներդրել՝ համարելով, որ հաղթանակն իրենց գրպանում է։


Դրանից բացի, տարածքային պատասխանատուները ևս խոստացել են տասնյակ հազարավոր ձայներ բերել, բայց խոստումը չեն կատարել։ ԲՀԿ ցուցակից շատ քիչ մարդ է ջանասիրաբար աշխատել։ Բոլորը հույս են ունեցել, որ Ծառուկյանի՝ նախկինում արած բարեգործությունների արդյունքները կքաղեն՝ գոնե գյուղերում իրենց շատ ձայներ կտան, և բացառված է իրենց՝ խորհրդարան չանցնելը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր