Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

03 հուլ 2021 18:36

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հուլիսի 3-8-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ԱԻ նախարարության կանխատեսումների համաձայն, հանրապետության տարածքում hուլիսի 3-ին, 7-8-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև 5-8-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում hուլիսի 3-ին, 7-8-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր