«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

05 հուլ 2021 11:02

Հայկական սոցիալական ցանցերը լցվել են խինդ ու ուրախությամբ, թե Բաքուն ջրի տակ է անցնում

Ադրբեջանում խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի ափամերձ նավթահորատման վայրում։ Կրակի բարձրությունը տասնյակ մետրեր է բարձրանում։


Էյֆորիայի սիրահար հայկական լսարանին առաջարկում եմ իրական աչքերով նայել այս իրողությանը' թշնամու տարածքում նավթահորի խոշոր հրդեհ է, որը տասնյակ, գուցե հարյուրավոր միլիոն դոլարների վնաս տա նրան։ Վերջ։ Լոկ ֆինանսական կորուստ, որը մեզ համար ևս լավ է։


Փոխարենը հայկական սոցիալական ցանցերը լցվել են խինդ ու ուրախությամբ, թե Բաքուն ջրի տակ է անցնում։


Մենք խիստ զգացմունքային ու նույնիսկ ոչ ադեկվատ էթնոսի ենք վերածվել, որը չի ուզում իրականությունը տեսնել՝ միաժամանակ սկսում է աստիճանաբար մահ ու աղետ ցանկանալ ուրիշներին։


Եթե կարող ես, ինքդ մահ ու աղետ բեր ուրիշներին, գրավիր մեծ տարածքներ ու ապրիր գոհ, առանց տառապանքի. դա է ազգերի ու պետությունների կյանքի օրենքը։ Մնացած ամեն ինչ թույլերի ինքնարդարացման համար է։


Նաիրի Հոխիկյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր