ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

05 հուլ 2021 13:25

Թուրքիայում առաջարկում են Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք

Թուրքական աշխարհի ճարտարապետների և քաղաքաշինական միությունը (TDMMB) առաջարկել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքը հռչակել որպես ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք: 

Նախաձեռնությունը հնչեցրել է TDMMB-ի ղեկավար, Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության փոխնախարար Մուջահիթ Դեմիրթաշը: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Այս քայլը կամրապնդի ադրբեջանական քաղաքի հեղինակությունը միջազգային ասպարեզում, ինչպես նաև կնպաստի Ղարաբաղում հաղթանակի ամրապնդմանը», - ասել է Դեմիրթաշը:

Դեմիրթաշն ասել է, որ TDMMB-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ «հայկական օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի շրջանների վերականգնման գործընթացում»:

Նրա խոսքով, 2022 թվականին նախատեսվում է կազմակերպել գաղափարների միջազգային մրցույթ` թյուրքական աշխարհի հին քաղաքների վերակառուցման համար և պատրաստել նախաձեռնությունների 100-ամյա ծրագիր` «ուղղված Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի զարգացմանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր