Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին          Երևանում բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած       Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով    

06 հուլ 2021 14:05

Տեսանյութ.Պլանավորված պրոցես էր սա, տղերքին տարան գերեվարեցին, որ հետո քարտեզները տան, Ալիևն էլ պորցի-պորցի տղերքին տա

«Փառք ու պատիվ այն տղերքին, որոնք կռվել են։ Բայց անդրադառնամ ռազմագերիներն։ Նրանք ինքնագլուխ չեն հայտնվել այնտեղ։ Պետությունն է չէ՞ նրանց  տարել։ Հրաման են տվել, մարդիկ հրամանով գնացել իջել են այնտեղ»։ Նման կարծիք է հայտնում ազատամարտիկ Արագած Ախոյանը՝ հավելելով, որ ազատամարտիկներն ու պահեստազորայիններն ընդհանրապես, իրավունք չունեն չկատարելու հրամանը։ Ախոյանի կարծիքով,  զինծառայողները պատահականորեն  չեն գերեվարվել.


«Ես խիստ կասկածում եմ։ Ինչու՞ դեկտեմբեր ամսին մարդիկ գնացին հայտնվեցին մի տեղում, երբ արդեն 20 օրից ավել ստորագրված էր այդ խայտառակ փաստաթուղթը և մարտական ակտիվ գործողություններ չկար սահմանում։ Ինչպե՞ս գերեվարվեցին 60-65 հոգին։ Ես հակված եմ, որ սա պլանավորված պրոցես էր. քանի որ քարտեզները սենց թե նենց պիտի հանձնեին, տղերքին տարան գերեվարեցին, որ հետո քարտեզները տան, Ալիևն էլ պորցի-պորցի տղերքին տա, մեր երկրի չակերտավոր ղեկավարն էլ ասի՝ սա Ալիևի բարի կամքի դրսևորումն էր»։ 


Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր