Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը, վիրավnր կա          Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ կուսակցության նախագահ       Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել    

06 հուլ 2021 15:43

Բաքվում «լրտեսության» համար դատվող 2 հայի անունները.նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան

Ադրբեջանում ևս երկու հայի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է: Այսպիսով, Դավիթ Տիգրանի Դավթյանը և Գևորգ Ռուբենի Սուջյանը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 հոդվածի (լրտեսություն) հատկանիշներով:


Ինչպես գրում է minval.az-ը, նախաքննությունն ավարտվել է, և նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան՝  քննարկման:


Քրեական գործը տեղափոխվել է դատավոր Ալի Մամեդովի վարույթ: Գործով նախնական դատական նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր