Մարտի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը       Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ    

09 հուլ 2021 16:58

Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկել է չեղարկել օտարերկրացիների ժամանակավոր կեցության թույլտվությունները

Ռուսաստանի ՆԳՆ-ն պատրաստել է փոփոխություններ երկրում օտարերկրացիների մուտքի եւ կեցության կանոններում՝ առաջարկելով, մասնավորապես, չեղարկել ժամանակավոր կեցության թույլտվությունները։ Փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվային իրավական ակտերի նախագծերի պորտալում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Գերատեսչությունն առաջարկում է այսուհետ սահմանել կեցության երեք միգրացիոն ռեժիմ. կարճաժամկետ (ոչ ավելի, քան 90 օր օրացուցային տարվա ընթացքում), երկարաժամկետ (ավելի քան 90 օր օրացուցային տարվա ընթացքում՝ առանց մշտական կեցության թույլտվություն ստանալու), մշտական կեցություն (անժամկետ)։

Ընդ որում՝ թույտվություն ունեցող օտարերկրացիներին տրամադրվում է կեցության նպատակը փոխելու հնարավորություն՝ առանց Ռուսաստանի սահմաններից դուրս գալու։ Օրինագծում նաեւ նախատեսվում է մտցնել անբարեխիղճ (ֆիզիկական եւ իրավաբանական) հրավիրող անձանց ռեեստր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր