Բացվեց «Ջավախք» հայրենակցական միության նոր գրասենյակը          Աշխարհում առաջին անգամ․ ռոբոտը վիրահատել է խոզին առանց մարդու օգնության       Հակաբիոտիկների և աղիների քաղցկեղի միջև ուղղակի կապ կա. գիտնականներ    

10 հուլ 2021 10:51

Մեկ դեղաչափով պատվաստված անհատները ավելի քիչ են պաշտպանված կորոնավիրուսի Delta տարբերակից

Մեկ դեղաչափով պատվաստված անհատները, անկախ պատվաստանյութի տեսակից, ավելի քիչ են պաշտպանված կորոնավիրուսի Delta տարբերակից, քան այլ տարբերակներից: Միևնույն ժամանակ, ամբողջական՝ երկու պատվաստում ստացած անհատների պաշտպանվածությունը Delta տարբերակից նույնն է, ինչ այլ տարբերակներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։


Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.




«Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների իրականացման տեսանկյունից, կարևորվում է COVID-19 վիրուսի մուտացիաների ուսումնասիրությունը, քանի որ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ վարակի տարածման արագության, հիվանդության ծանրության, հակամարմինների նեյտրալիզացնող հնարավորության, ինչպես նաև պատվաստման գործընթացի վրա:


2021թ. մայիսի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց Delta տեսակը (B.1.617.2), որպես վտանգ ներկայացնող տարբերակ, քանի որ վերջինի փոխանցման արագությունը շուրջ 40-60%-ով ավելին է, քան Ալֆայինը, կարող է ասոցիացված լինել հոսպիտալացման ավելի բարձր ռիսկի հետ: Հաշվի առնելով փոխանցելիության արագությունը, Դելտա կամ Հնդկական տարբերակը ակնկալվում է, որ արագորեն կգերազանցի այլ շտամներին և կդառնա գերիշխող մուտացիա առաջիկա ամիսների ընթացքում, և կստեղծի համավարակի նոր ալիք:


2021թ.-ի հունիսի 29-ի դրությամբ, 96 երկրներ հայտնել են Դելտայի տարբերակի դեպքերի մասին և այդ երկրներում նկատվում է նոր դեպքերի և հոսպիտալացման դեպքերի կտրուկ աճ:


Դեռ ավելին, ներկայումս առկա տվյալները վկայում են մեկ դեղաչափով պատվաստված անհատները, անկախ պատվաստանյութի տեսակից, ավելի քիչ են պաշտպանված Delta տարբերակից, քան այլ տարբերակներից: Միևնույն ժամանակ, ամբողջական՝ երկու պատվաստում ստացած անհատների պաշտպանվածությունը Delta տարբերակից նույնն է, ինչ այլ տարբերակներից»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր