ՀՀ ՊՆ 27-ամյա ծառայողը՝ ոչ սթափ, Opel-ով բախվել է ՀՀ ՊՆ ավտոմեքենային, վերջինս կողաշրջվել է, ՊՆ ծառայողներից մեկը մահացել է, կա 4 վիրավոր

Ինչպես դեպքի վայրից հայտնում է, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բախման հետևանքով UAZ Pickup-ը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 28-ամյա Նարեկ Խ-ն, 23-ամյա Գրիշա Ս-ն, 30-ամյա Հրաչ Թ-ն, 26-ամյա Սերյոժա Ս-ն և ևս 1 հոգի։
Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է ոչ սթափ, ու քանի որ կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, մահացածն ու վիրավորները, ինչպես նաև Opel-ի վարորդը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասերում, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի և Վայոց Ձորի մարզերի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։