750 հազար գրանցված աշխատողից այս պահին հայտարարագիր ներկայացրել է միայն 12 հազարը          70 մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից, 46.053 որոշում՝ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցողներին ՌԴ-ից արտաքսելու վերաբերյալ       «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել է, 1 մարդ մաhացել է, վարորդը եղել է ոչ սթափ    

19 մար 2025 13:37

«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել է, 1 մարդ մաhացել է, վարորդը եղել է ոչ սթափ

«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել է, 1 մարդ մաhացել է, վարորդը եղել է ոչ սթափԱյսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Վազգեն Կ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Աղավնատուն վարչական բնակավայրի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառի մոտ: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազգեն Կ.-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Կարեն Վ.-ն և 16-ամյա Հովհաննես Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Ճանապարհին Կարեն Վ.-ն, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հովհաննես Վ.-ն «էջմիածին» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

Ֆոտոլրագրող տեղեկություններով՝ մահացածը վիրավոր Հովհաննես Վ.-ի հայրն էր, իսկ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան և հաշվառված է եղել նարկոդիսպանսերում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր