Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

10 հուլ 2021 12:47

Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման մեջ.Տավուշի 4 գյուղ կկիսվի Շուռնուխի ու Որոտանի օրինակով, եւս երկու գյուղ կհայտնվի թշնամուց 300-500 մետր հեռավորության վրա

Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դե-ֆակտո լիակատար և կառավարելի շրջափակման մեջ։ Այս մասին գրում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամ ալիքում։

«ԴԱՐՁՅԱԼ ՏԱՎՈՒՇՅԱՆ ՏԱԳՆԱՊԻ ՄԱՍԻՆ

«ՀՀ Տավուշի մարզում ԽՍՀՄ ԳՇ վերջին թողարկման քարտեզի հիման վրա «gps»-ային սահմանագծում անցկացնելու դեպքում գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա

Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, ըստ էության, ստորագրելու են կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը՝ պետական հեղինակության գահավիժման և ազգային ինքնության քայքայման կանխատեսելի հետևանքներով,

Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ և Որոտան գյուղերի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա, Այս 6 գյուղերը զրկվելու են իրենց արոտավայրերից ու դաշտերից, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գյուղերի հայաթափմանը,

Ոսկեպար գյուղը կարող է «աշխարհագրական նպատակահարմարության» անվան տակ ամբողջությամբ հանձնվել Ադրբեջանին՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի և նախկին Վերին Ոսկեպար անկլավի միջև,

Կիրանց և Աճարկուտ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, քանի որ դեպի այդ գյուղեր իրական ճանապարհ մենք չենք ունենալու,

Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող Իջևան-Նոյեմբերյան միջպետական նշանակության ճանապարհի 2.05 կմ հատված անցնելու է Ադրբեջանին, ճիշտ ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհի հիմնական մասը, և մենք այդտեղ ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչ հիմա ունենք Սյունիքում,

Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դե-ֆակտո լիակատար և կառավարելի շրջափակման մեջ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր