Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

12 հուլ 2021 15:58

Մուրճի ցուցադրումը սիմվոլ է. այս ամենն օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ է հետապնդում. Բիշարյան

Նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուների և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մյուսների ելույթները չեն կարող համարվել բռնություն հրահրող, բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր պարունակող ելույթներ։ ՍԴ-ում այս մասին ասաց Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը։


Վերջինս նշեց, որ նախընտրական քարոզչության ընթացքում բռնության տարրեր պարունակող խոսքի առավել ցայտուն դեպքերը քրեադատավարական ընթացակարգերով ստուգվել են և կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ։


Կարեն Բիշարյանը, անդրադառնալով դիմումատուների այն պնդմանը, որ քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդն իր հրապարակային ելույթներով սպառնացել է ոչ միայն մյուս քաղաքական ուժերի առաջնորդներին, այլև ահաբեկել իր մրցակիցներին և քաղաքական հակառակորդի հնարավոր ընտրողին, նշեց, որ այդ դիրքորոշումն անհիմն է, քանի որ մրցակից քաղաքական ուժի ընտրողներին սպառնալու կամ ահավեկելու որևէ դեպք չի արձանագրվել, առերևույթ հանցագործության հատկանիշներ կպարունակեր։


Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից մուրճի ցուցադրմանը, Կարեն Բիշարյանն ասաց. «Մուճի ցուցադրումը սիմվոլ է, և այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ։ Այս պայմաններում ակներև է, որ խոսքի համատեքստն ամենևին բռնությանը չի վերաբերում։ Կարող է վերաբերել հարկադրանքին, բայց ցանկացած հարկադրանք բռնություն չէ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր