«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

13 հուլ 2021 11:01

Տեսանյութ.Պատվաստումը դառնում է պարտադիր՝ Ֆրանսիայում, Բրիտանիայում, Հունաստանում

Կորոնավիրուսի համաճարակն ավարտված չէ, և բնականոն կյանքին վերադառնալու համար հարկավոր է սոցիալական պատասխանատվություն ցուցաբերել, մասնավորապես՝ մարդաշատ վայրերում պաշտպանիչ դիմակներ հագնել: Այս խոսքերով Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմեց երկրի բնակիչներին` հայտարարելով, որ հուլիսի 19-ից սանիտարական սահմանափակումները վերացնելու պլանները ուժի մեջ են` բնակչության պատվաստումների արագ տեմպերով պայմանավորված: Այս մասին գրում է Euronews-ը։

«Մեր գնահատականների համաձայն, եթե հետաձգենք կորոնավիրուսային միջոցառումների մեղմացման չորրորդ փուլը, ասենք, մինչև սեպտեմբեր կամ ավելի ուշ, ապա ցուրտ սեզոնին մենք կվերադառնանք բնականոն կյանքի», - ասել է Ջոնսոնը:

Ֆրանսիայում նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին դիմել է բնակչությանը: Նա հայտարարեց սեպտեմբերի 15-ից բժշկական անձնակազմի և մի շարք այլ կատեգորիաների աշխատողների պարտադիր պատվաստումների ներդրման մասին: Օրինագիծը կուղարկվի խորհրդարան՝ հաստատման:

Ըստ Մակրոնի, ընդլայնվում է առողջության անձնագրի օգտագործումը` պատվաստումների և վարակի թեստերի վերաբերյալ տեղեկատվությամբ: Հուլիսի 21-ից միայն այս փաստաթղթով հնարավոր կլինի ներկա լինել ավելի քան 50 մարդու մասնակցությամբ միջոցառումների: Օգոստոսի սկզբից առանց դրա նրանց թույլ չի տրվի մուտք գործել ռեստորաններ, բարեր և առևտրի կենտրոններ, ինչպես նաև գնացքներ և ինքնաթիռներ։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նույնպես հայտարարեց բժիշկների և ծերանոցի աշխատողների պարտադիր պատվաստման մասին, ու համոզմունք հայտնեց, որ այդ միջոցները պետք է կանխեն վիրուսի տարածումը:

«Ծերանոցի աշխատողների անհապաղ պատվաստումը դառնում է պարտադիր, և դա ամենախոցելի կատեգորիան է: Նրանք, ովքեր դա չեն անում, աշխատանքից կհեռացվեն աշխատանքից օգոստոսի 16-ից: Սեպտեմբերի 1-ից պարտադիր պատվաստումը տարածվելու է հասարակության առողջապահական աշխատողների վրա և մասնավոր հատվածների», - ասել է Կիրիակոս Միցոտակիսը:

Հունաստանի կառավարության ղեկավարը կոչ է արել բոլոր քաղաքական կուսակցություններին աջակցել այս որոշմանը: Նա նաև տեղեկացրել է, որ ուրբաթ օրվանից մինչև ամառվա վերջ բոլոր փակ սրահները, գիշերային ակումբներն ու բարերը, կինոթատրոնները և թատրոնները կաշխատեն բացառապես պատվաստվածների համար: Հնարավոր այցելուների թիվը նախապես կորոշվի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր