Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

13 հուլ 2021 11:20

Վերին Շորժայի համայնքապետի ասածից հետո ինձ միջազգային ատյաններում չեն հավատա. Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց` պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացու իրավունքները, սակայն Հայաստանի պետական համակարգում այդ պաշտպանվածությունը բացարձակ անկազմակերպ է արվում։

«Մի օրինակ բերեմ պետական կառույցների վնասող աշխատանքից։ Գիտեք, որ հուլիսի 5-ին Գեղարքունիքում փոխհրաձգություն էր տեղի ունեցել ադրբեջանցիների ու մեր զինվորականների միջև, այդ ամենը տեղի էր ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում, մեր զինծառայողներից մեկն էլ վիրավորվել էր։ Այդ ամենից հետո լրագրողներից մեկի հարցին (որը, կարծում եմ, ուղղորդված էր), թե ադրբեջանցիները չե՞ն խանգարում գյուղացիների առօրյային, Վերին Շորժայի համայնքապետը ասում է` ոչ, մեր գյուղացիները էդ կողմ չեն էլ գնում։ Այսինքն` սրանից հետո ինչքան ուզում է ես գնամ միջազգային ատյաններ, ցույց տամ, որ ադրբեջանցիները մեր սուվերեն տարածքում են, նրանք կարող են մեջբերել տեղի պաշտոնյայի այս խոսքը։ Դե իհարկե, գյուղացիները այդ կողմ չեն գնում` ադրբեջանցիներն են այդտեղ, իրենք ո՞ւր գնան», – վրդովված ասաց Թաթոյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը տեղի է ունենում խիստ սխալ ուղղությամբ, քանի որ հաշվի են առնվում քաղաքական ու ռազմական հանգամանքները, բայց ոչ մարդու իրավունքները, մասնավորապես` սահմանամերձ բնակավայրերի բնակիչների շահերը։ Թաթոյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ թեև ադրբեջանական կողմն է խախտել ՀՀ սահմանը ու սադրանքներ գործում, սակայն Հայաստանի կառավարությունն էլ իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն ունի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր