Հիշել են հոկտեմբերի 27-ը․ ԱԺ մուտքուելքը կխստացվի,ՊՊԾ-ն ակտիվ գործի կանցնի․«Ժողովուրդ»

ՊՊԾ-ն պետք է ոտքից գլուխ «հետազոտի» այն անձանց, որոնք օրենսդիր մարմին կմտնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ աշխատակարգում ևս փոփոխություններ կլինեն. նպատակ կա լրագրողների մուտքը խստացնել, աշխատանքային պայմաններն ու շարժը նվազեցնել, սահմանափակել, պատգամավորների հետ հարցազրույցները կանոնակարգել, որպեսզի ցանկացած պարագայում լրագրողներին չհաջողվի մոտենալ հայրենի օրենսդիրներին: Ինչպես հայտնի է, լրագրողներից ամենաշատը խուսափող խմբակցությունը եղել է «Իմ քայլը»: Հիմա այդ ծրագրերն իրականացնելու ակտիվ գործընթացներ են մշակվում, տարբերակներ առաջ քաշվում:
Իշխանական ֆրակցիայի մեծամասնությունը կարծում է, որ վտանգավոր ընդդիմություն է գալու խորհրդարան. հիշել են 1999-ի հոկտեմբերի 27-ը: Ու ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անձամբ է հանձնարարել խստացնել բոլոր պայմաններն ու կանոնները:
Կարելի է ասել՝ իշխանությունը սարսափած է, ամեն քայլի դիմելու է իր անվտանգությունը ապահովելու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։