Խաղաղապահների դուրսբերումը բավականին հեշտ է. ինչպես եկել են, այնպես էլ կգնան, բայց շատ ծուղակներ կլինեն…. Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար

Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Minval.az-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հայկական կառավարության հաղորդագրությանն այն մասին, որ Հայաստանի վարչապետի օգնականը մտադիր է այցելել Ստեփանակերտ:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կոնկրետ միջոցներ կձեռնարկի` Լաչինի միջանցքի նկատմամբ հսկողություն սահմանելու համար:
Զուլֆուգարովը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը չի նախատեսում արտատարածքայնություն, այլ ենթադրում է անվտանգության ռեժիմ մարդկանց համար, որոնք բնակվում են Ադրբեջանի տարածքում: Արտասահմանցիների համար այն փակ է։
Նա նշել է,որ մոնիթորինգային կենտրոնն ընդհանուր հսկողություն է անցկացնում,եւ նույնիսկ եթե չկա մանդատ, որը կհամակարգի նրանց գործունեությունը, նրանց գործառույթները հայտնի են:
«Երբ ասում են, թե խաղաղապահները կգնան, եւ ի՞նչ կլինի փոխարենը։ Մենք չենք կարող պարզապես տանկեր մտցնել եւ սկսել մաքուր էջից։ Չնայած կարող ենք դա անել: Շատ ծուղակներ կլինեն, եւ դրական գործընթացը կարող են օգտագործել մեր դեմ եւ մեզ մեղադրել նոր ցեղասպանության մեջ»,֊հայտարարել է Զուլֆուգարովը։