Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք          Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել       Հունիսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

16 հուլ 2021 12:37

Հակառակորդն այսօր կրկին կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Այսօր` հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությւնը` հավելելով, որ Հայկական ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների:

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Հիշեցնենք` հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնել էին սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից զոհվել էր ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր