Ապրիլի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից, բանակում արժանավորներն են ծառայում    

06 օգոս 2021 15:05

Ադրբեջանը կրակ է բացել Երասխի ուղղությամբ, հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն այսօր`ժամը 12:10-ի սահմանում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դրա հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը»,– նշված է հաղոդրագրության մեջ։

Ըստ ՊՆ–ի` հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր