21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու          Մարտի 1-ի գործով ձերբակավել է Հովհաննես Թամամյանը       ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի    

17 հուլ 2021 14:41

Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերված աջակցությունը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին Թուրքիայի ԶՈւ ուժը.Թուրքիան հավակնություններ չունի որևէ երկրի հողի նկատմամբ.

Ղարաբաղի «ազատագրման» պայքարում և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակում ադրբեջանցի եղբայրներին ցուցաբերվող աջակցությունը գրավել է աշխարհի ուշադրությունը. ըստ Anadolu-ի` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում` Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանում ելույթ ունենալիս:


Ըստ նրա՝ Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերված աջակցությունը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին Թուրքիայի ԶՈւ ուժը:


Էրդողանն ասել է, որ Թուրքիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել եղբայրական ժողովուրդներին աշխարհի տարբեր տարածաշրջաններում և աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ:


Էրդողանը նաև նշել է, որ Անկարան տարածքային պահանջներ չի ներկայացնում որևէ երկրի և չի խառնվում այլ պետությունների ներքին գործերին: «Ես կրկին բացահայտ հայտարարում եմ` Թուրքիան հավակնություններ չունի որևէ երկրի հողի, ինքնիշխանության և միասնության նկատմամբ»,- ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր