Մարտի 1-ի գործով ձերբակավել է Հովհաննես Թամամյանը          ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի       Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ    

17 հուլ 2021 16:35

Տվեցինք, զիջեցինք, թե չէ Ադրբեջանը պատերազմ կսկսեր.իշխանությունը երկրում վախի մթնոլորտ է ձևավորում՝ հասարակությանը պատերազմի շանտաժի ենթարկելով նախապատրաստում է նոր զիջումների

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Տպավորություն ունեմ, որ իշխանությունը դիտմամբ երկրում վախի մթնոլորտ է ձևավորում՝ հասարակությանը պատերազմի շանտաժի ենթարկելով նախապատրաստում է նոր զիջումների։

Մի անգամ արդեն «աշխատեցված» պատճառաբանություն կա՝ տվեցինք, զիջեցինք, թե չէ Ադրբեջանը պատերազմ կսկսեր։

Մյուս կողմից, Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանին շահավետ չէ ռեգիոնալ ապաշրջափակման այս կոնֆիգուրացիան, և նա խոչընդոտում է գործընթացը։

Իսկ իրականում սրանց նպատակը մեր շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները Հայաստանի համար շահավետ լույսի ներքո ներկայացնելն է»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր