Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին          ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը       Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը    

19 հուլ 2021 12:43

Թուրքիան անամոթաբար վարձկանների միջոցով ապակայունացնում է իրավիճակն այլ երկրներում., Հունաստանի ԱԳՆ․

Հունաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ալեքսանդրոս Պապայոանուսը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հունաստանի դեմ պատերազմի սպառնալիքներով այն խախտում է երկրի ազգային ինքնիշխանությունը և վիճարկում է Հունաստանի սուվերեն իրավունքները։

«Թուրքիան անօրինական կերպով գրավում է այլ պետությունների տարածքներ և ապակայունացնում այլ երկրները՝ նրանց տարածքում պահելով զորքեր և վարձկաններ։ Թուրքիան անամոթաբար խնդրում է Հունաստանին, մի երկիր, որը լիովին հավատարիմ է միջազգային օրինականության պահպանմանը, հրաժարվել իր ինքնապաշտպանության հիմնարար իրավունքից»,-ասել է խոսնակը:

Նշվում է, որ Թուրքիան փորձում է խեղաթյուրել իրականությունը և «ծխածածկույթ» ստեղծել՝ որպեսզի թաքցնի իր կողմից միջազգային իրավունքի անընդհատ խախտումները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր