Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

19 հուլ 2021 15:21

Ֆուտբոլ՝ բաց դարպասների վրա.Ժողովուրդ, պանիկա չնկատեք,տուժել ենք, քանի որ չենք հավատացել,եկեք ամեն դեպքում նախապատրատվենք

«Օր-օրի, ժամ-ժամի դեպքերը զարգանում են, ամեն օր մի նոր սցենարով, նոր ձևի անակնկալ է մատուցվում մեր պետությանն ու պետականությանը»,- ասուլիսում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

Ըստ նրա, դա այս իշխանության վարած քաղաքականության հետևանքն է:

«Ինչո՞ւ պետք է թշնամին իրեն այդքան լկտի պահի: Ինչո՞ւ, որովհետև դիմացը չկա դիմադրություն, բաց դարպասների վրա ֆուտբոլ է»,- նշեց Ա. Ախոյանը:

Նրա խոսքով, նորից լինելու է ցավալի պատերազմ. «Չեմ կարող ասել՝ ինչքան կտևի, միգուցե կարճաժամկետ, բայց այս ամենը հուշում է այն մասին, որ դա լինելու է Զանգեզուրի միջանցքին հասնելու համար»:

Արագած Ախոյանն ասաց, որ պետք է պատրաստվել այդ պատերազմին, աշխարհազորը պետք է հավաքվի, ջոկատները նախապատրաստվեն:

«Իմ ասածի մեջ, ժողովուրդ, պանիկա չնկատեք: Մենք միշտ տուժել ենք, քանի որ գալիքին չենք նախապատրաստվել, նույնիսկ քաղաքականապես: Ասում եմ՝ եկեք ամեն դեպքում նախապատրատվենք: Տա Աստված չլինի, ուղղակի բոլոր գործողություններն այդ մասին է հուշում»,- ընդգծեց նա։:

Քաղաքական գործչի խոսքով, կա պանթուրքիմզի գաղափար, Հայաստանն այդտեղ շատ փոքրիկ դերակատարություն ունի, մեծ տերությունների միջև աշխարհաքաղաքական խնդիր է, Հայաստանը ոտքի տակ է:

«Մենք լուրջ մարտահրավերի առաջ ենք կանգնած, դրա դիմաց ունենք այսօրվա այսպիսի ապիկար իշխանություն, կարելի է ասել՝ ոչ մի բան են, մեզ թողել են անտեր: Այս երկիրը թողել են անտեր, հարց լուծող չկա»,- ասաց Արագած Ախոյանը:

Խոսելով Սյունիքի համյանքապետերի կալանավորումներից, նա նշեց, որ դա թույլ մարդու վարքագիծ է. «Ում իշխանություն տան, կարող են կալանավորեն, գնդհակահարեն, բայց հենց իշխանությունը վերցնում են, մնում է մոխիր, թշվառ ճիճուներ: Չեք կարող այդ տղաների աչքերը վախեցնել»: 

Քաղաքագետ Գեղամ Նազարյանին բերման ենթարկելու դեպքն Ա. Ախոյանը որակեց «դիշովի քայլ, ոչ տղամարդկային»:

«Ասում են՝ գլուխը կպցրեք ասֆալտին, նկարենք, որ տանենք կոկոլն այնտեղ ուրախանա, ծափիկ տան, ասեն բռավո: Այդ ի՞նչ հերոսություն է: Կարծում եք այդպես Գեղամ Նազարյանին նվաստացրի՞ք: Ինքներդ ձեզ եք նվաստացրել: Թուրքից ինչո՞վ եք տարբերվում: Ամոթ»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր