ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

21 հուլ 2021 11:40

Բարի գալուստ 1990-ականներ...հիմա ավելի կատարելագործված օգտագործելու են իրենց պողպատե խաղալիքներով, մեծ ու դաժան պայքարի սպասեք խորհրդարանում

Մեդիափորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանն անդրադարձել է սպասվող ներքաղաքական վերադասավորումներին. 
Սահմանադրական դատարանի որոշումից ու նոր խորհրդարանի ձևավորումից հետո Հայաստանում օգոստոսին կձևավորվի նաև կառավարությունը։ Հիմա արդեն որոշ գերատեսչություններում մի շարք բարձր պաշտոնյաների ցրցամը տրվել է, դեռևս տեղակալների տեսքով։

Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ պարզ է՝ Արմեն Գրիգորյանը նշանակվելու է ԱԳ նախարար, Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարար, Ալեն Սիմոնյանն էլ կլինի ԱԺ նախագահ։
Նախընտրական շրջանում ռեսուրսները լավ օգտագործելուց հետո կառավարությունում, կարծում եմ, իրենց պաշտոնները չեն պահպանի մի քանի պաշտոնյաներ։ Համարյա կասկած չունեմ, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի լինի այդ աթոռին՝ հաշվի առնելով իշխող թիմի ներսում նրա նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքը հատկապես օլիգարխիայի կողմից, քիչ հավանական է նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայությունը ապագա կառավարությունում։

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը պատերազմի ժամանակ Արցախում Նիկոլ Փաշինյանի սպասելիքը արդարացնելու համար փաստացի պարգևատրվել է նախարարի պաշտոնով և դժվար թե շուտով պաշտոնանկ արվի։
Մի քանի խելոք ծառայող ու մի քիչ էլ ժողովրդականություն վայելող մարզպետների կտանեն Երևան՝ տալով այլ պաշտոններ։ Դա կարող է թվալ որպես առաջխաղացում, մինչդեռ իրականում չեզոքացվում է նրանց հնարավոր անկախացումը։

Միջին դասի կադրային ջարդը անխուսափելի է։ Բարի գալուստ 1990-ականներ, երբ իշխանությունն ասում էր՝ պոլի փեդ լինի, միայն ՀՀՇ-ական լինի։ Հետո դա վերցրին հանրապետականները, հիմա ավելի կատարելագործված օգտագործելու են այս մարդիկ՝ իրենց պողպատե խաղալիքներով։
Օգոստոսից մենք մեծ ու դաժան պայքարի ականատես կլինենք խորհրդարանում։ Վստահ եմ, որ «Հայաստան» դաշինքը անցնելու է լայնածավալ քաղաքական հարձակման, իշխանությունը խորհրդարանում կպարտվի՝ օգնության կանչելով գործադիրին։

Այդ ընթացքում, սակայն, մեզ համար ամենից կարևորը պետք է լինեն ոչ թե պաշտոնյաների աթոռները, այլ առաջնագիծը և պետականության արտաքին կայունությունը։ Հիմա մեզ սահմանազատում ու սահմանագծում պետք չէ, բայց բանակի վերազինումը անհետաձգելի պարտավորություն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր