Եթե ուզում ենք կարգավորում՝ պետք է գնանք փոխզիջումային լուծումների ճանապարհով․Պուտինն՝ Ալիևին

Ալիևն իր խոսքում անդրադառնալով «տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակին»՝ շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հարցին մշտական ուշադրության ու շատ կարևոր և զգայուն հարցերի լուծմանը անձնական մասնակցության համար:
«Ռազմական գործողությունների ավարտից անցած ութ ամիսների ընթացքում ես կարծում եմ, որ մեր անձնական հաղորդակցությունը՝ ինչպես հունվարին Մոսկվայում, այնպես էլ հեռախոսով, շատ կարևոր դեր խաղաց իրավիճակի կայունացման գործում: Մենք վճռական ենք տրամադրված՝ ապահովելու, որ հետկոնֆլիկտային շրջանը հնարավորինս անցավ ընթանա: Կարծում եմ, որ դա մեզ հաջողվում է մեր համատեղ ջանքերով»,-ասել է Ալիևը: