Եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ ընթացք չունի, զբաղվում ենք կյանքի կոչման հարցերով, որոնք ձեռք են բերվել

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացումն վատ չի ընթանում: Դուք գիտեք, որ եռակողմ պայմանավորվածությունները կնքվել են նախագահ Պուտինի բավական ակտիվ մասնակցությամբ, իրականացվում են նաև նախագահի բավական ակտիվ մասնակցությամբ։ Նա մշտական կապի մեջ է և վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի, և նախագահ Ալիևի հետ։ Այժմ զբաղվում ենք պայմանավորվածությունների իրականացման ու կյանքի կոչման հարցերով, որոնք ձեռք են բերվել», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը