Միքայել Սրբազանը դուրս կգրվի ԲԿ-ից և կեղափոխվի Գյումրի          Աշտարակում բախվել են «Nissan»-ը և «Hyundai Elantra»-ն, կա վիրավոր       Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք    

21 հուլ 2021 17:18

Գիտնականները ուղեղում կորոնավիրուսի ներթափանացման հավանական ուղի են հայտնաբերել

Գիտնականները ուղեղում կորոնավիրուսի ներթափանացման հավանական ուղի են հայտնաբերել: Այն հայտնաբերել է Կալիֆոռնիական համալսարանից նեյրոկենսաբան Ջոզեֆ Գլիսոնի գլխավորությամբ գիտնականների խումբը:

Ինչպես գրում է EurekAlert-ը, գիտնականները ներկայացրել են ուղեղ օրգանոիդի կատարելագործված մոդել՝ ասեմբլոիդ, որը հարստացրել են պերիցիտներով:

Ասեմբլոիդներում պարունակվում են գլխուղեղի բջիջների շատ տեսակներ եւ հավելյալ պերիցիտներ, որպեսզի մասնագետները կարողանան տեսնել ուղեղում կորոնավիրուսի վարակի ներթափանցման պոտենցիալ ուղին: Նախ հետազոտողները նկատել են, որ կորոնավիրուսը վարակել է պերիցիտները, ապա հանգեցրել համատարած վնասման:

Պարզվել է, որ հիմնական թիրախը դարձել են աստրոցիտները:

Գլիսոնի կարծիքով՝ արյունատար անոթները հավանական ուղի են ուղեղում կորոնավիրուսի ներթփանցման համար :

Մասնագետների  խոսքով՝ վարակված պերիցիտները կարող են արյունատար անոթների բորբոքման պատճառ դառնալ եւ արդյունքում առաջացնել թրոմբոզ, կաթված եւ այլ բարդացումներ:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր