Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

22 հուլ 2021 10:10

Իշխանությունները մտադիր են պետական պարգևներ հանձնել իրենց հլու-հնազանդ ծառայող տարբեր ներկայացուցիչների.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.


«Ինչպես հայտնի է, այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը։ «Փաստ» թերթին այս առիթով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ իշխանությունները մտադիր են շռայլ պարգևատրումներ և պետական պարգևներ հանձնել տարբեր ոլորտի ներկայացուցիչների, հատկապես նրանց, ովքեր հլու-հնազանդ ծառայում են իրենց։


Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո նմանօրինակ «հարմար առիթ» չի եղել, որպեսզի Փաշինյանը կոչումներ ու պարգևներ շռայլի։


Իհարկե, Անկախության տոնի առթիվ պարգևատրումներ միշտ էլ եղել են, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, այս անգամ ստացողների ցանկը աննախադեպ մեծ է լինելու: Մեր տեղեկություններով, այս օրերին բավական ինտենսիվ կերպով ցուցակներ են կազմվում, որտեղ ներառվում են բոլոր ոլորտների , հատկապես արդարադատության և իրավապահ ոլորտների մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ իշխանության «սրտի դատավորները», ինչպես նաև որոշ զինվորականներ, որոնք պետք է պարգևատրվեն պետական բարձր պարգևներով և կոչումներով»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր