Իշխանությունը հասկացել է, որ մայրաքաղաքում արդեն ամեն ինչ կորսված է, ստիպված աշխատում է մարզային սեգմենտի հետ.«Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության մարզային պատասխանատուները մասնավորաբար անուն առ անում տեղական «ցուցակների» վրա են աշխատում և փորձում են ամեն գնով լիկվիդացնել ընդդիմությանը սատարող ակտիվին: Հիմնականում աշխատում են նրանց ուղղությամբ, որոնց ընտանիքի որևէ անդամը կամ բարեկամն աշխատում է պետական համակարգում։
Մենք տարբեր մարզերից տեղեկություններ ենք ստանում, որ տվյալ անձանց հետ համապատասխան շրջանակներն անհատական աշխատանքներ են տանում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, հիմնականում կենտրոնացված են հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների հարազատների ուղղությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: