Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

22 հուլ 2021 11:26

Հայաստան չկա. մեր երկիրը փաստացի անհետանում է աշխարհի քաղաքական քարտեզից, դադարում գոյություն ունենալուց

Հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը մեկ տասնյակից ավելի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Գերմանիայի, Անգլիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Իտալիայի, Թուրքիայի, Ադրբեջանի մասնակցությամբ Վրաստանում կանցկացվի «Աշխույժ ոգի» («Agile Spirit 2021») զորավարժությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Կմասնակցի ավելի քան 2,5 հազար զինվորական։ Կոնտինգենտի գերազանց մասը՝ շուրջ 1600 զինվոր ու սպա, ներկայացնելու են Վրաստանի ազգային գվարդիան, ամերիկյան ծովային հետևակը։ Զորավարժությունների նպատակը ԱՄՆ-ի, Վրաստանի, ՆԱՏՕ-ի ու տարածաշրջանային նրա գործընկերների օպերատիվ, պրոֆեսիոնալ, մարտական պատրաստվածության բարձրացումն է։ Օրեր առաջ էլ տեղեկացրել էինք, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբներին

Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը նախատեսել են առավելագույնս մարտական իրավիճակին մոտեցված «Հավերժություն» զորավարժությունը։

Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանում, մեր մերձ հարևանությամբ, բոլորն ինտենսիվ մարտական պատրաստությունների մեջ են, իսկ մենք շարունակում ենք ապավինած մնալ ռուսների հետ ունեցած մեր ռազմական գործընկերությանը՝ նույնիսկ այդ ուղղությամբ որևէ տեսանելի, էական քայլ չնախաձեռնելով։ Ավելին, մոռացած թե բանակի կռացած մեջքի շտկման, թե մարտական ոգու և պատրաստվածության բարձրացման մասին՝ զբաղվում ենք միայն անհասկանալի կադրային տեղաշարժերով ու նշանակումներով։

Իսկ առհասարակ տպավորությունն այնպիսին է, որ կորցնելով դիմադրողականությունը՝ Հայաստանը պարզապես վերածվել է ազգային շահեր, արժանապատվություն և գաղափարախոսություն չունեցող պետության։ Նաիրյան մեր հինավուրց, քրիստոնեական երկիրը փաստացի անհետանում է աշխարհի քաղաքական քարտեզից, դադարում է է գոյություն ունենալուց, և այդ փաստն իրավական ձևակերպում է ստանալու Ադրբեջանի հետ առաջիկայում կնքվելով պայմանագրով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր