Տեսանյութ.«Խոյ» համայնքի ղեկավարի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը մրցակիցներին հրավիրում է բանավեճի          Տեսանյութ.Կտրուկ գործողություններ եք ուզում, եկե՛ք իրագործենք. Ժիրայր Սեֆիլյան       Տեսանյութ.Սյունիքը զավթելու սպառնալիք կա, եռյակ թշնամին չի նահանջում    

22 հուլ 2021 13:28

Հիմա էլ հո աշխատանք կա, ոչ թե նստեք նպաստի վրա ու մնաք աղքատ, գնացեք աշխատեք ու վաստակեք

«Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր գրառմանը, թե «Խոպանի գնացած հարազատներին պետք է բերման ենթարկել հայրենիք», նշելով, որ դա կտակ է եղել.

«Դա կատակով եմ ասել, բայց իմ կոչով փորձել եմ ընդգծել այն, որ Հայաստանում կան բազմաթիվ բազմաթիվ աշխատատեղեր, և այն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ կկարողանան այստեղ լավ աշխատատեղեր ճարեն, մանավանդ` իմ նշած ոլորտներում»,– ասաց Քերոբյանը։

Քերոբյանը նշում է, որ Հայաստանում անգամ հովիվների պակաս կա.

«Գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված գնում են տարբեր երկրներից հովիվ են բերում»։

Ըստ Քերոբյանի՝ ամենաշատ աշխատանքնի հայտարարություններ կա համացանցում տարբեր ոլորտների վերաբերյալ։ Կորոնավիրուսի պատճառով էլ աղքատության ցուցանիշը ամբողջ աշխարհում է վատացել։ Պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում կա խեղաթյուրված իրավիճակ՝ շատ մարդիկ «նստած են նպաստների վրա» և մնում են աղքատ ու չեն գնում աշխատելու։ Նրանց էլ է կոչ անում կենսակերպը փոխել հրաժարվել նպաստներից ու մտնել նորմալ տնտեսական գործունեության դաշտ։

Անդրադառնալով իր նշած՝ հովիվների պահանջարկին, նշեց, որ դա որպես օրինակ է բերել.

«Կարող եմ այլ ուրիշ օրինակ էլ ասել. Սևանում կա տոհմային ոչխարաբուծարան, իրենք հովիվ են փնտրում՝ ամիսը 200 հազար դրամով։

Տաջիկստանից կամ ուրիշ երկրներից են փորձում գտնել մարդկանց, ովքեր իրենց մոտ կաշխատեն։ Սպիտակում կա ագրոհոլդինգ ընկերություն, որտեղ աշխատակիցները հնդիկներ են։ Բազմաթիվ նման օրինակներ կարող եմ բերել, այն պարագայում, երբ գյուղացիները չեն աշխատում»։

Լրագրողի դիտարկմանը, արդոք իր կոչից հետո հայրենակիցները կգան ՀՀ-ում ՝ իր ասած ոլորտներում աշխատելու, Քերոբյանը հիշեցրեց, որ երկու փոխնախարար է նշանակել, երկուսն էլ եկել են արտերկրից, խորհրդականներն էլ Եվրոպական առաջատար երկրներից են։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր