Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ»          Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք       Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել    

23 հուլ 2021 12:28

ՊՆ-ում հրաժարականների «շքերթ» է սկսվել Արշակ Կարապետյանի պատճառով, որոշեցին ինքնակամ հեռանալ՝ չսպասելով, մինչև իրենց դուռը ցույց կտան

Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելուն պես ՀՀ ՊՆ-ում պաշտոնանկությունների «շքերթ» է սկսվել: Sputnik Արմենիային այս մասին հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։
Բանն այն է, որ Կարապետյանը լարված հարաբերություններ է ունեցել որոշ վարչությունների պետերի հետ, նախկինում տհաճ միջադեպեր են եղել՝ ընդհուպ մինչև հայհոյանքներ ու անձնական վիրավորանքներ։ Եվ հիմա, երբ նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը փաստացի փոխարինեց վերջերս պաշտոնանկ արված նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, մարդիկ, ում հետ Կարապետյանը լեզու չէր գտնում, որոշեցին ինքնակամ հեռանալ՝ չսպասելով, մինչև իրենց դուռը ցույց կտան։

Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկություններով, հրաժարականի դիմում են գրել կապիտալ շինարարության վարչության պետը, կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետը, իրավաբանական վարչության պետը և ՊՆ-ին ենթարկվող մի շարք կառույցների ղեկավարներ։
Հիշեցնենք, որ Կարապետյանը ՊՆ նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել հուլիսի 20-ին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Մինչ այդ նա ազատվել էր ԳՇ պետի տեղակալի պաշտոնից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր