Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները          Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին       Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները    

23 հուլ 2021 18:10

Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է, որը պայմանավորված է մարդկության ագահությամբ

Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է, որը պայմանավորված է մարդկության ագահությամբ։ Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի նախկին ղեկավար Պան Գի Մունը: «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի փոխանցմամբ՝ նա իր տեսակետը հայտնել է Չինաստանի Չանշա քաղաքում բնապահպանական շինարարության հարցերին նվիրված համաժողովի ժամանակ։
Պան Գի Մունը նշել է, որ կորոնավիրուսը կարելի է հաղթել, բայց ապագայում մարդկությունը կրկին կկանգնի նման մարտահրավերի առաջ, քանի որ պետք է պայքարել հիվանդության սկզբնական պատճառի դեմ:

Պան Գի Մունը սեփական աչքերով է տեսել՝ ինչպես է հալչում սառույցը և բարձրանում ծովի մակարդակը։ Այս ամենը ափամերձ քաղաքների համար ողբերգությամբ կավարտվի։ Ապագայի համար պատասխանատվություն են կրում հիմնականում ԱՄՆ-ն, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան ու եվրոպական երկրները, որոնք արտանետումների հիմնական աղբյուրն են: ՄԱԿ-ի նախկին ղեկավարը հիշեցրել է, որ նրանք խոստացել են մինչև 2050-2060 թվականները ամբողջությամբ վերացնել իրենց արտանետումները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր