Երկու ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի «գործարք կնքելու» համար, նրանք պետք է դա անեին          Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, ինչ-որ պահի ապագայում մենք պետք է որոշում կայացնենք       Գումարի դիմաց զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովում    

24 հուլ 2021 15:46

Կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ. ԱՆ

Հեպատիտի դեմ պայքարի օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» ավտոմեքենայում՝ ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» լաբորատորիայի մասնագետների կողմից, որն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Միջոցառման ժամանակացույցը`
Հուլիսի 27, ք.Սպիտակ` ժամը 13:00-18:00-ը կենտրոնական հրապարակ, Դանիելյան սուպերմարկետի հարևանությամբ:
Հուլիսի 28, ք.Երևան` ժամը 14:00-20:00-ը Գարեգին Նժդեհի հրապարակ:

Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր