Տեսանյութ.«Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքը` Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք, չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը       Տեսանյութ. Մեզ համար սա ոչ թե ընտրապայքար է, այլ պետությունը փրկելու հատուկ օպերացիա    

12 սեպ 2020 15:13

Հեպատիտ Ց-ով պացիենտների համար դեղերի տրամադրման կարգը

Հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» (Sofosbuvir/Daclatasvir) դեղերով բուժման կազմակերպման կարգը, որի շրջանակներում պացիենտներին անվճար կտրամադրվեն ուղղակի ազդող հակավիրուսային դեղերը: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ պաշտոնական կայքէջից։


«Հաստատված կարգի համաձայն` «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր»  դեղերով բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է 18 տարեկանից բարձր հեպատիտ Ց ախտորոշմամբ (որակական ՊՇՌ մեթոդով) պացիենտներին և լյարդի ֆիբրոզ  0–4 (Child-Pugh A, MELD <20) ունեցող պացիենտներին`  հետևյալ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա.


1. հեպատիտ Ց վիրուսի հայտնաբերում (դրական) որակական պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով,
2. հեպատիտ Ց վիրուսի գենոտիպավորում (գենոտիպի որոշում),
3. ֆիբրոզի աստիճանի որոշում՝ լյարդի էլաստոգրաֆիա (ֆիբրոսկան) և/կամ APRI և/կամ FIB-4, ընդ որում, 3-րդ և 4-րդ աստիճանի ֆիբրոզի դեպքում որոշվում է նաև AFP,
4. արյան ընդհանուր հետազոտություն լեյկոբանաձևով, կենսաքիմիական հետազոտություն (բիլիռուբին ընդհանուր/կապված, ԱԼՏ, ԱՍՏ, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, պրոտրոմբինային ժամանակ/ինդեքս/INR),
5. HBsAg կամ հակա-HBc,
6. որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:


Նշված դեղերը չեն տրամադրվում, եթե պացիենտի մոտ առկա է.


1. դեկոմպենսացված լյարդի ցիռոզ (Child-Pugh B կամ C, MELD >=20),
2. հեպատոցելյուլյար կարցինոմա,
3. HBV-համավարակ HBsAg դրական, սակայն HBV-համավարակի դեպքում «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր»-ով բուժումը հնարավոր է իրականացնել HBV-ի տենոֆովիրով հակավիրուսային բուժման մեկնարկից հետո,
4. eGFR<30-ից երիկամային խնդիրներ,
5. հղիություն և կրծքով կերակրում,
6. նախկինում HCVNS5A ընկճողներով հակավիրուսային բուժում ստացած պացիենտներին:


Ծրագրի շրջանակներում «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» դեղերն առաջնահերթ տրվում են.


1. 4-րդ, 3-րդ աստիճանի ֆիբրոզ ունեցող պացիենտներին,


2. արտալյարդային դրսևորումներով` վասկուլիտ, դիաբետ, դեպրեսիա, քրոնիկական երիկամային հիվանդություն eGFR>30-ից, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ, պոլիարթրիտներ և այլն, պացիենտներին,


3. ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հեմոֆիլիա, լյարդի ճարպային հիվանդություն, ճարպակալում, սրտանոթային հիվանդություն, ունեցող պացիենտներին:


Նշված չափանիշներին համապատասխանող պացիենտներին բժշկի կողմից տրվում է օրենքով սահմանված կարգով դեղատոմս, որի հիման վրա վերջինս «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից» (տեղակայման հասցե` Աճառյան փողոց, շենք 2) ստանում է անհրաժեշտ դեղերը: Նշենք, որ յուրաքանչյուր պացիենտի տրամադրվելու է ամսական 1 տուփ` ըստ բուժման կուրսի»,- ասված է ԱՆ տարածած հաղորդագրությունում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր