Ռուսաստանն ինքն այժմ Covid-19-ի դեմ պատվաստանյութի պակաս ունի․ ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանի դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպման ընթացքում քննարկել են պատվաստանյութերին, իրանցի առևտրականներին և ուսանողներին վերաբերող հարցեր։
«Պատվաստանյութերի վերաբերյալ իմ կողմից բարձրացված հարցին ի պատասխան նա նշեց, որ Ռուսաստանում այժմ արտադրության պակաս կա, և այս պահին որևէ երկիր պատվաստանյութ չի արտահանվում: Նա նշել է, որ Ռուսաստանը գործընթացի կարգավորումից հետո կկատարի իր պարտավորությունները», - իր ինստագրամյան էջում գրել է Մոսկվայում Իրանի դեսպանը։
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրության փուլում են գտնվում, և հավելել, որ դա «մեկ քայլ առաջ է իսլամական հանրապետության համար»։