Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը          Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ       Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին    

26 հուլ 2021 13:30

Ինչպե՞ս կարող էի ժեխի հարսանիքին լինել. ես գնացել էի՝ զենք, և ոչ թե՝ շիշ բռնողի հարսանիքի. Պավլիկ Մանուկյան

Երեկ կայացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքը։

Համացանցում այդ հարսանիքից տարածված լուսանկարներից մի քանիսում, ի թիվս այլոց, նաև երևում էր «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։ Երեկվանից համացանցում տարածվում էին լուրեր, որ Պավլիկ Մանուկյանը  ևս մասնակցել է Հայկ Սարգսյանի հարսանիքին։

168.am-ի հետ զրույցում Մանուկյանը հերքեց համացանցում տարածվող տեղեկությունները, թե ինքը մասնակցել  է այդ հարսանիքին։

«Երեկ ես այդ նույն եկեղեցում մասնակցել եմ իմ զինվորի՝ Մակարյան Արամի հարսանիքին։ Նրանք էլ (Հայկ Սարգսյանը,- Ա.Ս..) այդ եկեղեցում էին, երբ ներս մտան եկեղեցի, ես դուրս եկա և Սաղմոսավանքի բակում էի կանգնել։ Ինչպե՞ս կարող եմ ես այդ ժեխի հարսանիքին մասնակցել, ես գնացել եմ՝ զենք, և ոչ թե՝ շիշ բռնողի հարսանիքի»,- ասաց Մանուկյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր