Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

27 հուլ 2021 13:51

Թուրք պաշտոնյան սպառնացել է՝ Հայաստանը պետք է լավ հասկանա, հակառակ դեպքում առերեսվելու է նոր խնդիրների հետ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Հայաստանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառում է արել Twitter-ի միկրոբլոգում։

Նա մասնավորապես գրել է․ «Հայաստանի՝ Քելբաջարում (Քարվաճառ) իրականացրած հարձակման հետևանքով Ադրբեջանի զինվոր է զոհվել։ Խստագույնս դատապարտում ենք այդ հարձակումը։ Հայաստանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, որը տարածաշրջանի խաղաղության համար սպառնալիք է։ Այդ ագրեսիվ քաղաքականության համար պատասխանատու են նաև Հայաստանին քաջալերողները»։ 

Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուշադրություն էր հրավիրել տարածաշրջանի երկրների հետ ձևավորվելիք պլատֆորմի կարևորության վրա։

«Ասել էր (Էրդողանը), որ Հայաստանն կներգրավվի այդ պլատֆորմում, եթե հրաժարվի իր ագրեսիվ պահվածքից։ Հայաստանը չպետք է վատնի այս պատմական հնարավորությունը։ Հայաստանը պետք է լավ հասկանա մեր նախագահի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի ուղերձները։ Հակառակ դեպքում առերեսվելու է նոր խնդիրների հետ»,- սպառնացել է Չելիքը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր