Տեսանյութ.Թոշակառուն հրաշքով օդից բռնել է պատուհանից ընկած երեխային
![](https://i.ytimg.com/vi/ZqWmPL5m3yM/hqdefault.jpg)
Ընտանիքի հոր խոսքով՝ դեպքի պահին ինքը գործերով է զբաղված եղել, իսկ կինն էլ պատուհանից ընկած տղայի երկվորյակ քույրիկի կաթի շիշն է որոնելիս եղել։ Տղամարդը վստահ է եղել, որ կինը հետևում է երեխային, իսկ խոհանոցի պատուհանն էր բաց է եղել շոգի պատճառով։
Երեխային փրկած Սվետլանա Սանարովան էլ պատմել է, որ խանութից վերադառնալիս պատահաբար նկատել է երեխային պատուհանագոգի վրա։ Պատուհանը բաց էր, իսկ կողքին էլ մեծահասակներ չկային։ Նա մի կողմ է նետել պայուսակներն ու վազել։ Այդ պահին երեխան արդեն կախված է և թաթիկներով բռնված է եղել քիվից։
Սվետլանան բռնել է տղային և բղավել՝ օգնեցեք։ Կնոջ բղավոցը լսելով՝ օգնության է հասել երեխայի հայրն ու կնոջ պայուսակի մեջ 1000 ռուբլի խցկել։
Ըստ տվյալների՝ փրկված տղայի ընտանիքը բազմազավակ է, ընտանիքում մեծը 4 տարեկան աղջիկ է, շուտով ծնվելու է նաև չորրորդ երեխան։