Տեսանյութ.Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա, ԱՆԻՖ-ի 25 միլիարդից ի՞նչ կա, ԱԺ-ում իրավիճակը լարվել է          Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում       Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ    

28 հուլ 2021 17:28

Ադրբեջանական կողմն ունի 10 զոհ. սոցցանցեր

Ադրբեջանը մինչ այս պահը որևէ տեղեկություն չի հայտնել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ծավալված մարտական գործողությունների հետևանքով իր զոհերի մասին, սակայն, ըստ համացանցում շրջանառվող տեղեկությունների, ադրբեջանական կողմն ունի 10 զոհ:

Հիշեցնենք, որ այսօր գիշեր ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ծավալվել են տեղային մարտեր Սոթքից մինչև Վերին Շորժա:

Մարտական գործողությունների արդյունքում՝ հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր: Մերոնց ձեռնարկած համարժեք գործողությունների ընթացքում ադրբեջանցիները ետ են շպրտվել ելման դիրքեր՝ կրելով զգալի կորուստներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր