Անորոշ մի գործընթաց են սկսել, կամաց-կամաց Արևմուտքի հետ դիվանագիտական խաղերի գործընթաց են սկսել
![](https://yerevan.today/media/k2/items/cache/e7b0712ae5bbf6ee066bf0ce6a4a889e_M.jpg)
Ուշագրավ է, որ այս ամենի ֆոնին որոշ արևմտապաշտ շրջանակներ սկսեցին տեղեկատվական հարթակները հեղեղել հակառուսական քարոզչությամբ: Այս արշավը, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, վերջին օրերին նորից ակտիվացել էր, իսկ երեկ պարզապես հակառուսականության «հրավառություն» էր: Ընդ որում, շատ ակտիվ էին իշխանամերձ շրջանակի «արևմտասերները»:
«Փաստի» հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները հատկապես մայիսի կեսերից սկսած կամաց-կամաց Արևմուտքի հետ դիվանագիտական խաղերի գործընթաց են սկսել՝ առաջարկելով նրանց ներկայացուցիչներին գալ ու հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվել:
«Այդպիսով, նրանք փորձել են հասկացնել, թե Ռուսաստանն իր առջև դրված խնդիրները չի կատարում, և լարումները չեն դադարում: Թեպետ դիմել են Ռուսաստանին անվտանգությունն ապահովելու համար, բայց միաժամանակ իրենց ներքին պրոպագանդիստների միջոցով հակառուսական քարոզչություն են իրականացնում՝ փորձելով խաղեր տալ Արևմուտքի հետ:
Մեծ հաշվով՝ անորոշ մի գործընթաց է սա, և այս համատեքստում գլխավոր իշխանավորն առաջին հերթին փորձում է իշխանությունը պահել՝ հասկանալով, որ եթե իշխանությունը կախված լինի Ռուսաստանից, ապա ՌԴ-ն իրեն կհեռացնի: Ուզում է տարբեր կենտրոնների հետ առևտրի մեջ մտնել, նրանց շատ բան խոստանալ, որ ընդամենն իշխանության մնա»,- ասաց Բադալյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։