Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

29 հուլ 2021 11:40

Անկարան կարողանում է տարբերել «խնձորը տանձից» .ՌԴ–ն թող չանհանգստանա թուրքական «Bayraktar» Ուկրաինա մատակարարելու համար

Ռուսաստանը չպետք է անհանգստանա Թուրքիայից Ուկրաինա մատակարարվող զենքի պատճառով: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Մյուջահիթ Քյուչյուքյլմազը:
«Թուրքիան, կարգավորելով հարաբերությունները մի երկրի հետ, խնդիրներ չի ստեղծում մյուսի հետ հարաբերություններում։ Մենք խնձորը տարբերում ենք տանձից: Թուրքիան հնարավորություն ու դիվանագիտական հմտություններ ունի տարբեր երկրների հետ միաժամանակ բազմակողմ շփումներ և հարաբերություններ պահպանելու համար։ Մենք կշարունակենք հարաբերությունները տարբեր երկրների հետ մեր կարիքներին ու շահերին համապատասխան։ Այդ հարցում չպետք է անհանգստանան մեր դաշնակիցները, ընկերներն ու նրանք, ում հետ համագործակցում ենք մենք», - ասել է նա։

Հիշեցնենք` ապրիլի սկզբին թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի արտադրողը հայտարարել էր, որ Ուկրաինան արդեն գնել է իրենց համալիրները։ Մոսկվայում նշել էին, որ դա ուրախալի նորություն չէ, բայց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վստահեցրել էր, որ գործարքն ուղղված չԷ Ռուսաստանի դեմ:
Միաժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքերը պետք են Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակման դեպքում Ռուսաստանին զսպելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր