Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

29 հուլ 2021 12:25

Հրատապ բերել եք այս նախագիծը, ի՞նչ է տալու քաղաքացուն այս ծանր վիճակում ձեր աշխատավարձերի բարձրացումը

Ես զուգադիպությունների չեմ հավատում, չեմ հավատում, որ այս նախագիծն արտահերթ նիստով բերելը զուգադիպություն էր պատգամավորների հավելավճաները մինչև 250.000 դրամ բարձրացման հետ: Խիստ կասկածներ ունեմ որ սա քաղաքական որոշում է: Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:


Նա ընդգծեց, որ այս պատերազմական շրջանում դա հրատապ արտահերթ նիստով բերելու նախագիծ չէր.


«Աշխատակիցները երկու տարուց ավել սպասում են աշխատավարձերի բարձրացմանը, այս մեկ ամիսն էլ կսպասեին, որ նախագիծը գար հաջորդ հերթական նիստ: Դուք հրատապ բերել եք այս նախագիծը, որը, մեղմ ասած, բարոյական չէ Հայաստանում տիրող իրավիճակում: Թաղապետի 400.000 դրամանոց աշխատավարձը բարձրանում է 800.000 դրամ: Ո՞ր արժանիքի համար: Վարչական շրջանի աշխատակիցների աշխատավարձը բարձրանում է 100%-ից ավել տոկոս, իսկ սովորական աշխատակիցներինը 30% : Արդյո՞ք վարչական շրջանի ղեկավարն անում է ավել աշխատանք, քան օրինակ քաղաքապետարանի վարչության պետը: Նա ավելի շատ աշխատանք է անում, քան թաղապետը, որը թուղթ է ստորագրում է և վայելում է իր պաշտոնը»,-ասաց Անի Խաչատրյանը և հարց ուղղեց նախագծի հեղինակ, ավագանու իմքայլական անդամ Լևոն Հովհաննիսյանին՝


«Սա քաղաքական որոշում է՞ր, ինչո՞ւ այսքան հրատապ բերվեց նախագիծը, ի՞նչ է տալու քաղաքացուն այս ծանր վիճակում ձեր աշխատավարձերի բարձրացումը»:


Լևոն Հովհաննիսյանն էլ նշեց, որ նախագիծը բերել են արտահերթ նիստով , քանի որ հերթական նիստում լինելու է առնվազն 10 հարց, ուստի, ըստ նրա, աշխատավարձերի բարձրացման նախագիծը պետք է բերվեր արտահերթ նիստով, որպեսզի շատ ժամանակ լինելու քննարկելու համար:


Իսկ թե սա քաղաքական որոշու՞մ էր, նա պատասխանեց.


«Քաղաքական թիմի աշխատացվարձերը չեն բարձրանում, նրանց աշխատավարձերը մնում են նույն մակարդակի:Քաղաքական թիմի աշխատավարձերի և պատգամավորների հավելավճարների բարձրացման միջև զուգահեռներ տանելն անհիմն է»,-ասաց Լևոն Հովհաննիսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր