Աղոթում եմ, որ օրհնվեն հայ ժողովրդի անվտանգության համար աշխատողների ջանքերը. Հռոմի պապ          Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ       Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց    

29 հուլ 2021 15:58

Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում

Թուրքիայում կոշտ քննադատության է ենթարկվել Ադրբեջանի կրոնական գործիչ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ–ուլ–իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Թուրքական հեռուստաալիքներից մեկը` Haber Global–ը, մի ամբողջ սյուժե է նվիրել նրա ասածներին։

Համընդհանուր դժգոհության հիմք են հանդիսացել արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի պատճառների վերաբերյալ արտահայտությունները։

Մասնավորապես նա ասել է. «Այաթոլլա Համենեի որոշումն ու «Ղարաբաղը իսլամական հող է» խոսքերը Ադրբեջանին հաղթանակի հասցրին»։

Փաշազադեն նաև երախտագիտություն է հայտնել Իրանին և գրեթե չի անդրադարձել Թուրքիային, ինչը իհարկե ազդել է թուրք հասարակության վերաբերմունքի վրա։

Հեռուստասյուժեի հեղինակները հիշեցրել են, որ Իրանը երբեք հստակ ադրբեջանամետ դիրքորոշում չի հայտարարել և թույլ է տվել, որ սպառազինություն մտնի Հայաստան, այնպես որ ոչ մի դեպքում չի կարելի հավասարեցնել Թուրքիայի և Իրանի դերը Ադրբեջանի ռազմական հաղթանակի գործում։
Իրանի արժանիքները մեծարող Փաշազադեի հասցեին հնչած վրդովմունքի պատճառ է դարձել նաև այն փաստը, որ Իրանի հոգևորականության ներկայացուցիչը պատարագ է մատուցել Շուշիում, երբ այն դեռ չէր անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր