Մենք բացասական վերաբերմունք ունենք Ուկրաինայում Եվրոպայից զորքեր տեղակայելու հնարավորությանը          Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը       Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին, չի դադարեցնում, որ ՀԷՑ-ը չգնա կործանման    

31 հուն 2023 00:13

Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն անդրադարձել է Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում դեսպանատանը Ադրբեջանի քաղաքացի էր սպանվել։ Նա Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո մտափոխվել է և «հրաժարվել» Իրանի հետ եղբայրությունից։

«Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչությունը։ 

«Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատան ահաբեկչությունը։ Այսօր իրենց ցավակցություններն են հայտնել մեր երկրի բոլոր կրոնների ներկայացուցիչները։ Սա վկայում է Ադրբեջանում հանդուրժողականության եւ ազգային միասնության մասին։ Մենք Իրանից շեհիդ ենք բերել, որին եղբայրական ենք համարել։ Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։ Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը, տեղի ունեցածը ահաբեկչություն է։ Կատարվածը պետք է մանրակրկիտ հետաքննվի, եւ աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը։ Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերին են»,- ասել է Փաշազադեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր