Մեկ ժամում հասցնում է ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրել, որը նման է նախընտրական քարոզարշավին աջակցելու          Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհին «BMW»-ն հայտնվել է ձորակում, կա 1 զnհ, 3 վիրավnր       Տեսանյութ․Անամոթաբար ամսի 28-ին զորահանդես է անում, ինչն է ցույց տալու, որ 3 պատերազմ բերեց մեր երկրի գլխին, ինչով է հպարտանալու    

02 օգոս 2021 16:40

Թուրքիան ԵՄ-ից օգնություն է խնդրել երկրում մոլեգնող անտառային հրդեհները մարելու համար

Թուրքիան օգնություն է խնդրել ԵՄ-ից երկրում տարածվող հզոր անտառային հրդեհները մարելու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:


«Թուրքիան գործարկել է Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմը: Խորվաթիան և Իսպանիան արդեն հայտնել են աղետի գոտի հրշեջ ինքնաթիռներ ուղարկելու մասին»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 29-ին հայտարարել է, որ պետությունը կրակի դեմ պայքարում մոբիլիզացրել է բոլոր հնարավոր ուժերը:


Հիշեցնենք, որ օրեր շարունակ Թուրքիայի հարավային շրջաններում հզոր անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնց հետևանքով մի շարք հյուրանոցներ են տարհանվել առողջարանային քաղաքներում:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր