Մնում են նախկին նախագահները իշխանության հավակնորդներ, մնում է Փաշինյանը, հեռանում են, ապրիորի հեռանում է Փաշինյանը          ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է, բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ»       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 5-ի համար    

04 օգոս 2021 12:16

Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից.Արթուրը հրաժարվեց պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել իր պարանոցին

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչում կրած պարտությունից հետո հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել իր պարանոցին:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 1:5 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևին: Հենց մեկնարկում զգացվեց, որ Հայաստանի ներկայացուցիչը նախորդ գոտեմարտում ստացած ձախ ոտքի մկանային վնասվածքից ցավի զգացում ունի:

«Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից»,- գոտեմարտից հետո ասել է գյումրեցի ըմբիշը լրագրողների համար նախատեսված խառը գոտով անցնելիս։ Այս մասին գրում է «Sportbox»-ը:

29-ամյա Ալեքսանյանն օլիմպիական խաղերի հաղթող է դարձել 2016 թվականին: Նա ունի աշխարհի առաջնության երեք ոսկի և հինգ հաղթանակ Եվրոպայի առաջնությունում ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտեց 1 արծաթե մեդալով: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը, իսկ Կարապետ Չալյանը (77 կգ) պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր