Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն          Սեպտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա-ն՝ Պատրիարք Կիրիլին    

19 սեպ 2025 22:47

Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Ճապոնիայի ներկայացուցիչ, 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Նաո Կուսակայի հետ ու գերազանցեց նրան 10:1 հաշվով:

Մալխաս Ամոյանը Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի չեմպիոն է դարձել 2022, 2023, 2024, 2025 թվականներին, իսկ աշխարհի առաջնության առաջին ոսկին նվաճել է 2021թվականին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր